Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Դու ես մեղավոր, որ կովկասցի ես ու հայ ես

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Դու ես մեղավոր, որ կովկասցի ես ու հայ ես
16.07.2013 | 18:24

Սարսափելի է 18 մարդու մահը: Անդառնալի ու անմխիթարելի կորուստ նրանց ընտանքիների համար:
Ոչ պակաս սարսափելի է մի հավերժ կյանք, թեկուզև բանտում, 18 կյանք ու ընտանիք խորտակելու մեղքի զգացումով ապրելը:
Սարսափելի է սեփական որդու գերեզմանը սարքելու համար խոպան գնալն ու այսպիսի փորձանքի մեջ ընկենլը:
Սարսափելի է ապրել մեղքի գիտակցությամբ, երբ ողբերգության մեղավորը միայն դու չես՝ քո երկրի վիճակն է, որը քեզ դրդել է խոպան գնալ, գործատուն է, որը թքած ունի, թե քեզ տրամադրված «հավաքովի» «Կամազն» ինչ դագաղներ կդնի դեմդ, տեղի իշխանությունն է, որ բազում ողբերգություններից հետո էլ ճանապարհային նշաններ չի դրել, սակայն այդ ամենի պատասխանատուն, քո կամքից անկախ, դու ես դառնում: Դու ես մեղավոր, որ ճարպիկ չես քո երկրում ու ուրիշի երեխայի հացը չես փախցնում: Դու ես մեղավոր, որ քո երկրում չես մնացել ու այդ «ղեկը» այստեղ պտտել: Դու ես մեղավոր, որ համաձայնել ես առանց անվտանգության բավարար երաշխիքների աշխատանքային պայմաններին: Դու ես մեղավոր, որ կովկասցի ու հայ ես և որ դու ես վթարի հեղինակը:
Համբերություն բոլոր ընտանիքներին:

Դիտվել է՝ 2614

Մեկնաբանություններ